Պետքարտուղար Փոմփեոն քննադատում է Թրամփի իմփիչմենթի գործընթացը |azatutyun.am|

azatutyun.am։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն խստորեն քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի` Կոնգրեսում մեկնարկած գործընթացը: Պետդեպարտամենտի ղեկավարն այդ մասին գրել է Twitter-ի իր էջում` մեկնաբանելով նախևառաջ կոնգրեսական լսումներին իր և մի շարք այլ ամերիկացի գործող ու պաշտոնաթող դիվանագետների հրավիրված լինելու փաստը:

«Կոնգրեսի ներկայացրած այդ պահանջը ես ընկալում եմ որպես Պետդեպարտամենտի վաստակաշատ աշխատակիցներին ահաբեկելու, ճնշելու և նրանց հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու փորձ», – գրել է Փոմփեոն:

Պետդեպարտամենտի ղեկավարին հղված՝ կոնգրեսական լսումների ընթացքում ցուցմունքներով հանդես գալու պաշտոնական հրավերի մասին հայտնի դարձավ անցած շաբաթավերջին:

Թրամփի իմփիչմենթի հիմքերն ուսումնասիրող կոնգրեսականներին հետաքրքրում են հատկապես ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հուլիսի 25-ի հեռախոսազրույցի մանրամասները: Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ Փոմփեոն ներկա է գտնվել այդ զրույցին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով