Մաքսային ձևակերպումներին վերաբերող դիմումները կընդունվեն փոփոխված հասցեում. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ ՊԵԿ մաքսային հսկողության՝ վարչության այլ վարչական մասնաշենք տեղափոխվելով պայմանավորված՝ 2019 թվականի հոկտեմբերի 4-ից մաքսային ձևակերպումներին վերաբերող բոլոր դիմումները կընդունվեն ք․ Երևան, Իսակովի 10/16 հասցեում տեղակայված ՊԵԿ սպասարկման սրահում: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից։

Պետկամուտների կոմիտեից միաժամանակ տեղեկացնում են, որ մինչև 2019 թվականի նոյեմբերի 1-ը վերոնշված դիմումների ընդունումը զուգահեռաբար կիրականացվի նաև ք․ Երևան, Մ. Խորենացի 3, 7 հասցեում տեղակայված սպասարկման սրահում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով