aysor.am։ ՀՀ աշխատանքային օրենսգրքով կարգավորվող խնդիրների մասով նախարարությունը ոչինչ անել չի կարող, ասաց ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն պետ Օֆելյա Կամավոսյանը՝ անդրադառնալով օրեր շարունակ մամուլում առկա այն տեղեկություններին, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը միակողմանի կրճատել է բազմաթիվ աշխատողների հետ տարբեր ժամկետներով կնքված աշխատանքային պայմանագրերը՝ վերջնաժամկետ սահմանելով 2019թ. դեկտեմբերի 31-ը։
«Այս հարցով խորհրդակցել ենք և բուհերի վարչության պետի, և մեր իրավաբանի հետ։ Ինձ պատասխանվել է հետևյալը. եթե աշխատանքային վեճ է, պետք է կարգավորվի Աշխատանքային օրենսգրքով։ Օրենքով էլ ճիշտ չէ, որ նախարությունն ինչ-որ կերպ միջամտի։ Եթե այլ հարց է, ԵՊՀ-ից պետք է պատասխան տան», – ասաց մեր զրուցակիցը։
Հարցին՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղյա՞կ է մայր բուհում հասունացող դժգոհության ալիքից և լսե՞լ է կողմերի կարծիքները, Օֆելյա Կամավոսյանը նշեց, որ այդ մասին հավելյալ ճշգրտում պետք է անի, այնուհետև կտեղեկացնի։
Ավելին՝ aysor.am-ում