pastinfo.am: Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի վերաբերյալ մամուլի հրապարակումների դեպքի առթիվ հետաքննությունը շարունակվում է, նշանակվել է փորձաքննություն։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել ենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի ։ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում նախ հերքել էր այդ լուրը, այնուհետև, երբ մամուլում հրապարակվեցին տուժած երեխայի եւ նրա մոր վկայությունները, տեսագրությունը, որտեղ տեսանելի էր Դավիթ Սանասարյանը՝ հիվանդանոցում, վերջինս նոր հայտարարությամբ, հանդես եկավ՝ նշելով, որ ոչ թե վրաերթի է ենթարկել, այլ «երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչեց մեքենային ընկավ գետնին»։ Դավիթ Սանասարյանը գրել էր, թե մարդասիրությունից ելնելով՝ նրանց հետ գնացել է բժշկական կենտրոն։