tert.am։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատմել է Թուրքիայի, այսպես կոչված, «Խաղաղության ակունք» ռազմական գործողության հետևանքով թուրքական կողմի կրած կորուստների մասին: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ թուրքական կողմն ունեցել է 7 զոհ, վիրավորում է ստացել 95 զինվորական, իսկ թուրքական բանակի կողմից կռվող «Սիրիական ազգային բանակ» ընդդիմադիր խմբավորումն ունեցել է 96 զոհ, վիրավորում է ստացել 374 զինյալ, «թուրքական տարածքում ընկած հրթիռների հետևանքով զոհվել է նաև 20 խաղաղ բնակիչ»: