ՄԱԿ ԱԽ-ի նիստին քննարկվել է Սիրիայում Թուրքիայի «խաղաղության ակունք» ռազմագործողությունը |ermenihaber.am|

ermenihaber.am: ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի «խաղաղության ակունք» ռազմագործողության և Սոչիում Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրի թեման:

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Բարքին հույս է հայտնել, որ համավատարիմ կմնան Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված հրադադարին և կպաշտպանեն քաղաքացիական անձանց:

Ըստ նրա, եթե հաստատվեն այն տեղեկությունները, որ Թուրքիային աջակցող Սիրիայի ընդդիմադիր խմբավորումները դիտավորյալ թիրախավորել են քաղաքացիական անձանց, ապա այդ դեպքերը կարող են որակվել որպես պատերազմական հանցագործություն:

Թեմայի շուրջ ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրօղլուն ասել է. «Պետք է հետաքննվի միջազգային իրավունքի ցանկացած խախտում և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

Սինիրօղլուն ակնարկել է, որ դրա մեջ պետք է ընգրկվեն նաև ամերիկացի և իրենց մյուս դաշնակիցների կազմակերպած ռազմական գործողությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով