ՄԱԿ-ը ֆինանսական ճգնաժամի մեջ է, նոյեմբերից նույնիսկ աշխատավարձեր չի կարողանա վճարել |shantnews.am|

shantnews.am։ ՄԱԿ-ը ֆինանսական ճգնաժամի մեջ է: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Հաջորդ տարվա բյուջեի նախագիծը հաշվարկված է 2,94 միլիարդ դոլարի համար: Առաջին անգամ կազմվում է, ոչ թե երկու, այլ մեկ տարվա բյուջեի նախագիծ:

Գուտերեշի խոսքերով` կառույցը ստիպված է մեծ տնտեսումների գնալ՝ սառեցնել որոշ նախագծեր, հետաձգել արդեն ծրագրված միջոցառումների մի մասը, հրաժարվել աշխատակիցների գործուղումներից, եթե անգամ դրանք անհետաձգելի են ու շատ կարևոր: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ անդամ երկրներից ոչ բոլորն են անդամավճարները վճարում: 2019-ի անդամավճարները 193 երկրներից վճարել են 123-ը, մինչդեռ տարին արդեն ավարտվում է: Տարեկան նախատեսված մուտքերի ընդամենը 70 տոկոսն է ապահովված:

«Այս ամիս մենք վերջին տասնամյակների ամենամեծ ֆինանսական ճգնաժամը կարձանագրենք: Մենք հնարավոր է՝ սպառենք կանխիկ միջոցների ամբողջ պահուստը, որը նախատեսված է խաղաղապահ առաքելությունների համար: Իսկ նոյեմբերից մենք նույնիսկ աշխատավարձ չենք կարողանա վճարել»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով