armenpress.am: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել Է, որ քրեական գործի հետաքննության Է ձեռնամուխ եղել խորհրդարանի նիստերի դահլիճում լցված անհայտ հեղուկի պատճառով:
Խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ավելի վաղ հայտարարել Է, որ «Եվրոպական Վրաստան-շարժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Իրմա Նադիրաշվիլին նիստերի դահլիճում անհայտ հեղուկ Է լցրել, ինչի պատճառով օրենսդիր մարմնի աշխատանքն ընդհատվել Է, պատգամավորները հեռացել են դահլիճից:
Նադիրաշվիլին հերքում Է մասնակցությունը միջադեպին: Խորհրդարանական Սոֆյա Կիլաձեն հայտնել Է չորս տուժածի մասին: «Խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հետաքննություն Է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, որը վերաբերում Է առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելուն»,-ասված Է ՆԳ նախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ:
«Ինտերպրեսնյուս» գործակալության տվյալներով՝ խորհրդարանի շենքում աշխատում են քրեագետ-փորձագետները, որոնք պարզում են հեղուկի ծագումը: Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն լրագրողներին հայտարարել Է, որ այս գործողությունը համարում Է «քիմիական հարձակում օրենսդիր մարմնի վրա», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: