Թուրքիան մտադիր է վերանայել հարաբերությունները ԵՄ-ի հետ իր դեմ նախատեսված պատժամիջոցների պատճառով |tert.am|

tert.am: Անկարան դադապարտել է ԵՄ երկրների ԱԳ նախարարների որոշումը Կիպրոսի մոտ իրականացվող հորատման աշխատանքների առնչությամբ և մտադիր է դրա հետ կապված վերանայել հարաբերությունները ԵՄ-ի հետ մի շարք ոլորտներում: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Կիպրոսի կառավարությունը դատապարտել էր Թուրքիայի՝ տնտեսական գոտու սահմաններում՝ ծովում, հորատման նոր աշխատանքներ իրականացնելու մտադրությունը:

ԵՄ երկրների ԱԳ նախարարները հրահանգել են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկ նախապատրաստել՝ պայմանավորված Կիպրոսի մոտ նախատեսված հորատման աշխատանքներով:

Նիստի ավարտին ընդունված հայտարարությամբ ԵՄ ներկայացուցիչները նաև կոչ են անում անհապաղ ջանքեր գործադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմարշավի վերջ դնելու համար:

Անկարան ԵՄ-ին մեղադրել է կիպրոսցի թուրքերի շահերն անտեսելու մեջ՝ սպառնալով վերանայել համագործակցությունը ԵՄ-ի հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով