armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը լուրջ կորուստ է համարում Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահը: Այս մասին Միրզոյանն ասաց հունվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Ուզում եմ իմ խորը ցավակցությունը հայտնել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ: Սա իսկապես լուրջ կորուստ է: Գեորգի Կուտոյանին հանդիպել եմ 9-10 տարի առաջ, մեկ-երկու շփում եղել է»,- ասաց Միրզոյանը: