Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է իր քաղաքացիներին |aliq.ge|

aliq.ge: Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով անվտանգության լրացուցիչ միջոցներ է կիրառում և զգոնության ու զգուշության կոչ է անում Վրաստանում գտնվող քաղաքացիներին:

«Իրավիճակը Մերձավոր Արևելքում ծայրաստիճան սրված է, ինչի պատճառով, հնարավոր է, արտերկրում գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիները վտանգի առաջ կանգնեն»- ասվում է դեսպանատան էջում հրապարակված հայտարարությունում:

ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ հասարակական վայրերում լինելուց և հոգ տանել սեփական անվտանգության համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով