ԱԳ նախարարը Ավստրալիայի կառավարությանն ու ժողովրդին հայտնել է լիակատար համերաշխություն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն Ավստրալիայի անտառային հրդեհների կապակցությամբ հայտնել է լիակատար համերաշխություն այդ երկրի ժողովրդին ու կառավարությանը։

Մնացականյանն այս մասին գրառում է կատարել է«Թվիթեր»-ի իր էջում` նշելով մեծապես անհանգստացած է Ավստրալիայում այդ աղետով:

«Զոհերը և միլիանավոր տուժածները շատ հզոր ուղերձ են կրում և աշխարհում գլոբալ գործողության դիմելելու կոչ են, սա վերաբերում է բոլոր ազգերին»,-նշել է նախարարն ու ցավակցություն հայտնել հարազատներ կորցրած ընտանիքներին:

Ավստրալիայի հարավ-արևելյան հատվածում բռնկված անտառային հրդեհներից զոհերի թիվը հունվարի 6-ի դրությամբ հասել էր 25-ի: Հրդեհներին զոհ են գնացել նաև միլիոնավոր կենդանիներ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով