Առաջարկվում է ստեղծել բժշկական հանձնաժողով, որը կտրամադրի եզրակացություն կալանավորված անձանց ծանր հիվանդության հետևանքով խափանման միջոցը փոխելուն

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է բանտային բժշկության ոլորտում բարեփոխումներից վերաբերյալ օրենքի նախագիծ: Նախարարը նշել է, որ միջազգային չաափնիշներին համապատասխան նախատեսվել է, որ յուրաքանչյուր կալանավորված անձ և դատապարտյալ իրավունք ունի իր հաշվին և իր ընտրությամբ օգտվելու քաղաքացիական բժշկական հաստատության բժշկի մասնագիտական ծառայություններից, անկախ ՊՈԱԿ-ում, ներառյալ քրեակատարողական հիմնարկների տարածքներում տրամադրովող բժշկական օգնության և սպասարկման նույնատեսակ ծառայությունների առկայության հանգամանքից:

«Քաղաքացիական բժշկական հաստատության բժշկի կողմից արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները կարող են տրամադրվել բժշկի կողմից՝ բժշկական փաստաթղթերով հաստատված բժշկական ցուցումների առկայության դեպքում»,- ասաց նա:

Բադասյանի խոսքով՝ հիվանդությունների դասակարգման միջազգային չափանիշին է համապատասխանեցվում պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը:

«Առաջարկվում է այն տարածել կալանավորումը ոորպես խափանման միջոց ընտրելուն խոչընդոտող հիվանդությունների վրա՝ նշված ցանկը դարձնելով կողմնորոշիչ նախկին սպառիչ ցանկի փոխարեն: Առաջարկվում է արդարադատության նախարարությանը կից ստեղծել բժշկական հանձնաժողով, որը կտրամադրի եզրակացություն՝ կալանավորված անձանց ծանր հիվանդության հետևանքով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարությանը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալներին ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ»,- ասաց նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով