Պուտինը ցավակցել է Զելենսկուն և Ռոհանիին՝ Boeing 737-ի վթարի կապակցությամբ |aysor.am|

aysor.am։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագրեր է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրանի մերձակայքում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հարորդվել էր, որ ուկրաինական ինքնաթիռը, որում 167 ուղևոր է եղել, կործանվել է Թեհրանի «Իմամ Հոմեյնիի» անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո։

Ինչպես փոխանցում է «Tasnim» գործակալությունը՝ Boeing 737-ը կործանվել է «տեխնիկական խնդիրների» պատճառով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով