Թուրքիան և Ռուսատանը Սիրիայում սկսել են պարեկային թվով 3-րդ հերթապահությունը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի կողմից «Խաղաղության ակունք» ռազմագործողության դադարեցումից հետո Սիրիայի հյուսիս-արևելքում հիմնվող անվտանգության գոտու շրջանում թուրք և ռուս զինվորները շարունակում են պարեկային հերթապահությունները:

Թուրքական զինուժը և ռուսական ռազմական ոստիկանությունը Քամշլիից 50 կմ արևելք ընկած տարածքում սկսել են պարեկային թվով 3-րդ հերթապահությունը:

Աղբյուրի փոխանցմամբ` այն ընթանալու է Կամիշլի-Դերիք շրջաններում:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ համատեղ հերթապահության ընթացքում կիրառվելու են նաև անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):

Նախորդ հերթապահությունը իրականացվել էր Ռաս ալ-Այնի և Կամիշլիի միջև ընկած տարածքում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի և Թուրքիայի միջև Սոչիում կնքված համաձայնագրով թուրքակա զինուժը և Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը համատեղ պարեկային հերթապահություն պետք է իրականացնի Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում` վերահսկելով «անվտանգության գոտուց» քուրդ զինյալների հեռացումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով