«Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կփոխենք Սևծովյան տարածաշրջանում և Ղրիմում իրավիճակը հօգուտ մեզ». Զելենսկին՝ Էրդողանին |tert.am|

tert.am: Ուկրաինան բարձր է գնահատում իր ռազմավարական գործընկեր Թուրքիայի հետ հարաբերությունները և շնորհակալ է նրան ու երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցում անփոփոխ դիրքորոշման համար: Այդ մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է իր թուրք գործընկերոջ հետ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ, գրում է gordonua.com-ը:

«Շնորհակալ եմ, որ միշտ իրերն իրենց անուններով կոչելու համարձակություն ունեք, մասնավորապես Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացիայի հարցում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կփոխենք Սևծովյան տարածաշրջանում և Ղրիմում իրավիճակը հօգուտ մեզ»,- ասել է Զելենսկին:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Թուրքիան «երբեք չի ընդունի Ղրիմի բռնակցումը»:

Թուրքիայում գտնվող Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է Դոնբասի ենթակառուցվածքների վերականգնմանը մասնակցություն ունենալու:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով