Նախարարությունը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան լուծարելու մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի գործընկերներ,

Այսօր լրատվական դաշտում հոդվածներ են տարածվել ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի փոփոխության արդյունքում իբր թե ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան լուծարելու կամ բուհերում «Ֆիզիկական դաստիարակություն» առարկայի ապագան վտանգելու վերաբերյալ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ այդ հոդվածներում առկա են բազմաթիվ թյուրընկալումներ, որոնք չեն արտացոլում օրինագծի կարգավորումները։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ օրինագիծը դեռևս գտնվում է աշխատանքային տարբերակում և նախարարությունը հավելյալ պարզաբանումներ կներկայացնի այն հանրային քննարկման դնելուց հետո։ Մինչ այդ կոչ ենք անում զերծ մնալ թյուրըմբռնումների առիթ հանդիսացող գրառումներից»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով