«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ընդհանրապես, բշժկական համընդհանուր ու պարտադիր ապահովագրությունն այլընտրանք չունի։ Դա վաղ, թե ուշ տեղի ա ունենալու։ Մեր առողջապահական համակարգին ու սոցիալ-տնտեսական վիճակին քիչ, թե շատ ծանոթ մեկը դժվար թե սրան ողջամիտ այլընտրանք առաջարկի։ Այն հիմա գործում ա «մարդը մարդուն գայլ է» սկզբունքով, որտեղ աղքատ մարդը (բնակչության մեծամասնությունը) դատապարտված ա։ Բայց էն ծրագիրը, ինչ ներկայացնում ա Արսեն Թորոսյանը, անհուսալիորեն, տևական ժամանակով հետաձգում ա չափազանց կարևոր էդ վերափոխումը։ Շատ չեմ խորանում, բայց մի քանի կետ նշեմ․
– մինչև վերափոխումը պետք ա հակակոռուպցիոն պայքարը ինստիտուցիոնալ տեսք ստանա ու խիստ արդյունավետ գործի,
– մինչև պարտադիր ապահովագրության անցնելը առողջապահական համակարգում պետք ա լայնածավալ բարեփոխումներ իրականացվեն՝ արդյունավետ դարձնելով ոլորտը,
– պետք ա բժիշկների լիցենզավորման գործընթաց տեղի ունենա ու էնպես, որ դրա մեջ կոռուպցիոն բաղադրիչը բացառվի,
– առողջապահական ծառայությունները, որոնց ապակենտրոն աշխատանքը արդյունավետ չի ու կոռուպցիոն ռիսկեր են առաջացնում, պետք ա կենտրոնացվեն,
– էս ամենի ու էլի որոշակի քայլերի արդյունքում առողջության ապահովագրությունը մարդու համար ոչ թե եկամտի 6% խիստ չափազանցված թիվն ա արժենալու, այլ զգալիորեն ավելի քիչ, ընդունելի ու ողջամիտ «բեռ» դառնա քաղաքացու բյուջեի համար,
– գուցե ես չեմ տեսել, բայց տպավորություն ա, որ Արսեն Թորոսյանը իր տեսակետը ողջամտորեն հիմնավորելու փոխարեն թունոտ, մունաթախառն ու անբովանդակ քննադատության ա ենթարկում բոլոր քննադատներին։
– այլ պայմանների անփոփոխության դեպքում, հենց էս պահին նման «բարեփոխումը» չարեփոխում ա դառնալու»: