ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի հետ

Նոյեմբերի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրին:

Ողջունելով Արլեմ Դեզիրին, ով Հայաստանում է գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով, նախարար Մնացականյանը գոհունակությամբ հայտնեց, որ տարբեր մակարդակներով նմանօրինակ կանոնավոր փոխշփումները վկայում են ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի և ՀՀ համապատասխան պետական մարմինների միջև հաստատված սերտ և կառուցողական համագործակցության մասին:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանը մշտապես սատարում է գրասենյակի մարդկային և ֆինանսական կարողությունների ամրապնդմանը, առկա երկխոսության շարունակականության ապահովմանը: Նախարար Մնացականյանը նաև վերահաստատեց իր աջակցությունը ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի կողմից նախաձեռնված բարեփոխումներին:

Նախարար Մնացականյանը և ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դեզիրը մտքերի հանգամանալից փոխանակում ունեցան ԵԱՀԿ տարածաշրջանում մամուլի ազատությանն առնչվող հարցերի շուրջ: ԱԳ նախարարն առանձնակի կարևորեց Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներում խոսքի և մամուլի ազատության ապահովումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով