Վրաստանի իշխանությունները կրկին ցրեցին ընդդիմության ցույցը |aliq.ge|

aliq.ge։ Նոյեմբերի 26-ի լուսաբացին ոստիկանական ուժերը հատուկ ուժ կիրառելով ցրեցին խորհրդարանի մուտքերը արգելափակած ցուցարարներին: Ակցիան ցրելու համար օգտագործվեց ջրցան մեքենա: Այս պահին խորհրդարանի բոլոր մուտքերը հսկում են հատուկ ջոկատայինները:

Ժամը 12-ին նշանակված է խորհրդարանի լիագումար նիստ: Ընդդիմությունը հայտարարել է, որ արգելափակման ակցիան շարունակելու է:

Վրաստանի ՆԳ նախարարության տվյալներով ակցիան ցրելու ժամանակ վիրավորվել է 3, ձերբակալվել` 28 մասնակից: Նախարարության տեղեկատվությամբ վիրավորները բուժօգնություն են ստանում բուժհաստատություններում: Ինչ վերաբերում է 28 ցուցարարին, նրանք ձերբակալվել են իրավապահ մարմինների աշխատակիցներին անհնազանդություն ցուցաբերելու և խուլիգանության հոդվածներով:

Հատուկ ջոկատայինները ջրցան մեքենայի կիրառմամբ ցրեցին նաև նոյեմբերի 18-ի ակցիան, որի ժամանակ նույնպես ցուցարարներն արգելափակել էին խորհրդարանի մուտքերը:

Նոյեմբերի 18-ի ակցիան ցրելիս ձերբակալվել է 37 անձ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով