Ոստիկաններին հաջողվեց ազատել ԿԳՄՍՆ մուտքը․ ՀՅԴ երիտասարդները, սակայն, փակեցին ճանապարհը |news.am|

news.am: ԿԳՄՍ նախարարության դիմացից ոստիկաններին հաջողվեց ուժով հեռացնել նախարարության մուտքի մոտ նստած ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներին։ Ցուցարարները, սակայն, փակեցին նախարարությանը հարող Վազգեն Սարգսյան փողոցը։ Ցուցարարները ասացին, որ իրենց ընկերներից մի քանի հոգու տարել են Ոստիկանության կոնտրոնական բաժին։ Այս պահին ՀՅԴ երիտասարդները նստել են Վազգեն Սարգսյանի փողոցում։

Հիշեցնենք, որ ՀՅԴ երիտասարդները առաջարկել էին ԿԳՄՍ նախարարին հանդիպել, սակայն մերժումից հետո փորձել էին մուտք գործել նախարարության շենք, ապա նստել նախարարության մուտքի մոտ։ Ոստիկանները սակայն պահանջեցին աատել նախարարության մուտքը, ապա բռնի հեռացրեցին երիատասարդներին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով