С-400-ը ՆԱՏՕ-ի համար խնդիր չի ներկայացնում. Չավուշօղլու |tert.am|

tert.am։ Թուրքիայի սպառազինության մեջ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը ՆԱՏՕ-ի համար խնդիր չեն ներկայացնում, հաղորդում է minval.az-ը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը հղումով:

Նրա խոսքով՝ Անկարան С-400-ի հարցով տարաձայնություններ չունի Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, ինչի մասին վկայում են նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և նրա օգնականի հայտարարությունները:

«Թուրքիան մեծ ներդրում ունի դաշինքի բազմաթիվ առաքելություններում։ Թուրքիայի հետ С-400-ի պայմանագրի հարցը չի բարձրացվել ՆԱՏՕ-ի ոչ մի նիստում»,- ասել է Չավուշօղլուն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով