Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի հիմքեր չկան. Արարատ Միրզոյան |lragir.am|

lragir.am: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի հիմքեր չկան: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ես սատարում եմ Արայիկ Հարությունյանի վարած բարեփոխումների քաղաքականությանը: Արայիկ Հարությունյանի այն թեզերը, որոնց համար կա այս ալիքը, այս թեզերը համընկնում են նաև իմ պատկերացումներին»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Նա նշեց, որ նախարարի հրաժարականի պահանջի հիմք բացարաձակապես չկա, քանի որ ակցիաները քաղաքական նպատակ ունեն: «Դուք ինքներդ քաջատեղյակ եք, որ դասադուլ կամ գործադուլ անող կամ հրաժարականի պահանջ ներկայացնող մարդկանց թվում իրականում մարդիկ են, ովքեր ունեն խիստ ընդգծված ու հեշտ ապացուցելի, եթե ոչ կուսակցական, ապա քաղաքական կենտրոնների շահեր ներկայացնելու անցած ճանապարհ: Եվ այս հրաժարականի պահանջը հիմնականում պայմանավորված է այդ քաղաքական ենթատեքստով ու կապերով: Իսկ մնացածը զուտ միայն պատրվակ է այս հարցը առաջ քաշելու ու թեժ աշնան իմիտացիա ստեղծելու», ասաց Միրզոյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով