ermenihaber.am: Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն անգլիական «The Financial Times» թերթին տված հարցազրույցում քննադատել է իշխող կուսակցության քաղաքականությունը:
Դավութօղլուն նշել է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) մի ժամանակ արժևորում էր «արդարություը, ազատությունը, մտքի և խոսքի ազատությունը»:
«Սակայն վերջին 3 տարիներին ականատես եմ լինում, թե ինչպես են անտեսվում այն հիմնարար արժեքները, որոնց նկատմամբ ամբողջ կյանքում հարգանք ենք տածել»,- ասել է նախկին վարչապետը:
Նրա կարծիքով` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ում նախագահական համակարգի անցումով տրվել էին բացառիկ լիազորություններ, վնաս է հասցնում պետության հիմնական կառույցներին: