news.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է մահապատիժ սահմանել անհանդուրժողականության հիմքով հանցագործության համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր ես կարգադրում եմ Արդարդատության նախարարությանը մշակել օրինագիծ, որը կերաշխավորի անհանդուրժողականության հիմքով հանցագործության, զանգվածային սպանության համար մահապատժի սահմանումը»,- ասել է Թրամփը:
Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերահսկող դեմոկրատներին համատեղ կառուցողական աշխատանքի կոր է արել՝ երկրում զենքի շրջանառության վերահսկումը խստացնելու նպատակով:
«Մենք պետք է փորձենք միասին լուծումներ գտնել: Դա իսկապես Ամերիկան առավել անվտանգ եւ լավը կդարձնի: Մենք Հետաքննությունների դաշնային բյուրոյին խնդրել ենք հավելյալ ռեսուրսներ փնտրել, որոնք անհրաժեշտ են ատելության հիմքով հանցագործությունների կանխման եւ հետաքննման համար:
Պետք է խոստովանենք, որ համացանցը վտանգավոր հնարավորություններ է ստեղծել թույլ հոգեկան ունեցողների ծայրահեղականացման համար, որոնք խելահեղ արարքների են դիմում»,- ասել է ԱՄՆ նախագահը: