Կբարելավվեն հրշեջ-փրկարարների աշխատանքային պայմանները․ Ֆելիքս Ցոլակյան

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը օգոստոսի 5-ին աշխատանքային այց է կատարել Եղեգնաձոր, Գորիս, Վայք, իսկ օգոստոսի 6-ին՝ Հրազդան և Չարենցավան քաղաքներ: 

Նախարար Ցոլակյանը շրջել է ԱԻՆ տարածքային ստորաբաժանումներում, ծանոթացել անձնակազմի աշխատանքային պայմաններին, ընդհանուր տեխնիկական հագեցվածությանը, զրուցել է հրշեջ-փրկարարների հետ և հետաքրքրվել նրանց ունեցած խնդիրներով:

Ֆելիքս Ցոլակյանը հրշեջ-փրկարարներին ներկայացրել է արդեն կատարված և ընթացքում գտնվող ծրագրերը, որոնց նպատակն է բարելավել հրշեջ-փրկարարների աշխատանքային պայմանները, հրշեջ-փրկարարական ջոկատների նյութական հագեցվածությունը, ինչպես նաև հիմնանորոգել փրկարարների կողմից զբաղեցված շենք-շինությունները:

Արդեն լուծված է փրկարարներին պարբերաբար տրվող նոր համազգեստի խնդիրը, մարտական հաշվարկները ապահովված են վառելիքի և այլ անհրաժեշտ պաշարներով:
Նախարար Ցոլակյանը նշել է, որ հնարավոր ամեն ինչ արվելու է ոչ միայն պարգևավճարների պարբերական վճարման, այլև աշխատավարձերի բարձրացման համար:
ԱԻ նախարարը փրկարարներին կոչ է արել համընդհանուր արձակուրդային շրջանում նույն պատասխանատվությամբ և զգոնությամբ շարունակել ծառայողական պարտականությունների կատարումը և միշտ բարձր պահել փրկարարի կոչումն ու պատիվը: Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարել է Համահայկական խաղերի հետ կապված մշտական հսկողության սահմանել Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհի Գորիս-Սիսիան ճանապարհահատվածի վրա:

Նախարարի աշխատանքային և ստուգողական այցերը կրում են շարունակական բնույթ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով