shantnews.am։ Ստարտափ երևույթի իմաստը հետևյալն է՝ մարդն ունի միտք, բայց չունի կապիտալ, իսկ այլ մարդիկ ունեն կապիտալ։ Առաջինը երկրորդներին համոզում է ֆինանսավորել իր մտքի իրականացումը, և արդյունքում ստեղծվում է աշխարհը փոխող ապրանք։ «Հեռանկարի» եթերում ստարտափի գաղափարն այսպես մեկնաբանեց ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«Ստարտափի ամբողջ տրամաբանությունը մտքից դեպի աշխարհի փոփոխությանը բերող պրոդուկտի մշակումն է, որը զուգորդվում է այլ շահեր ունեցող մարդկանց և ընկերությունների միջամտությամբ։ Բայց փիլիսոփայական առումով դա մտքի տրանսֆորմացիան է դեպի պրոդուկտ», – ասաց նախարարը։
Ապա նախարարը ներկայացրեց նաև այլընտրանքային տարբերակները, երբ ֆինանսավորումը լինում է մեծ ընկերությունների կողմից արդեն պատրաստի ապրանքի արտադրության մեջ։ Իսկ ստարտափի գաղափարն այն է, որ այն պետք է փոխի աշխարհն իր նորարարությամբ։
Հայաստանի իշխանությունները, ըստ նախարարի, փորձում են ստեղծել միջավայր, որպեսզի ստեղծարար միտքն այստեղ կարողանա հաջողությամբ «ծիլեր տալ»։
«Հեռանկարի» ամբողջական տեսագրությունը՝ ստորև․