Պուտինը 99%-ով 2024 թվականին կհեռանա նախագահի պաշտոնից. Պուտինի խորհրդական |lragir.am|

lragir.am։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Վալենտին Յումաշևը վստահություն է հայտնել, որ 2024 թվականին Պուտինը կլքի նախագահի պաշտոնը: Այս մասին նա ասել է Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում:

«Կարծում եմ, որ եթե Վլադիմիր Վլադիմիրովիչին հարցնեք այսօր, 99%-ով վստահ եմ՝ կասի, որ 2024 թվականին հեռանում է», – ասել է Յումաշևը:

Վալենտին Յումաշևը 1997-1998 թվականներին եղել է Բորիս Ելցինի աշխատակազմի ղեկավարը: Ներկայում նա Պուտինի խորհրդականն է հասարակական հիմունքներով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով