Վրաստանի ԱԳ նախարարը հանդիպելու է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ |aliq.ge|

aliq.ge։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Բրյուսելում է, որտեղ հանդիպելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոաանին և ՆԱՏՕ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին:

Արտաքին գերատեսչության տեղեկատվությամբ, հանդիպմանը քննարկվելու են ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության օրակարգում առկա հարցեր:

«ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ երկկողմ հարաբերությունները կարևոր են ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության տեսանկյունից»,- ասվում է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով