ԲԴԽ-ում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում ԵՄ ներկայացուցիչների հետ |lragir.am|

lragir.am:  Սեպտեմբերի 6-ին Բարձրագույն դատական խորհուրդը հյուրընկալեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոյին եւ ԵՄ միջազգային գծով օգնական Իրինա Մովսեսյանին:

ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Վիգեն Քոչարյանը եւ Հայկ Հովհաննիսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին արդարադատության շուրջ գործնական երկխոսության, դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ուղղությունների մշակման եւ դրանց իրագործման համար Եվրոպական միության հնարավոր ներգրավվածության եւ Խորհրդի հետ արդյունավետ համագործակցությանը վերաբերող մի շարք առանցքային հարցեր:

Խորհրդի նախագահը շեշտեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը բաց է եւ պատրաստակամ դատական իշխանությանն առնչվող ցանկացած հարցի քննարկման եւ արդյունավետ համագործակցության համար:

ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարն իր հերթին ընդգծեց դատաիրավական բարեփոխումների իրականացման ճանապարհին Եվրոպական միության հնարավոր աջակցության եւ Խորհրդի հետ հետագա համագործակցության զարգացման պատրաստակամությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով