Թուրքիան և ԱՄՆ-ը սկսել են համատեղ պարեկություն իրականացնել Սիրիայի հյուսիսում |azatutyun.am|

azatutyun.am։ Թուրքիայի և Միացյալ Նահանգների զինվորականները սկսել են համատեղ պարեկություն իրականացնել Սիրիայի հյուսիսում:

Նախօրեին Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները հատել են պետական սահմանը` միանալով Թել-Աբյադ քաղաքի շրջանում տեղակայված ամերիկացի զինվորականներին: Համատեղ թուրք-ամերիկյան պարեկության ներքո գտնվող այս շրջանը առավելապես արաբներով է բնակեցված, սակայն վերահսկվում էր սիրիացի քրդերի ջոկատների կողմից:

Պաշտոնական Դամասկոսը թուրք-ամերիկյան համատեղ պարեկության մեկնարկը որակել է որպես «երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աղաղակող խախտում»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով