shantnews.am։ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը «Հեռանակարի»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե ԱԺ-ն պետք է գնահատական տա ՍԴ-ում տիրող իրավիճակին.
«Ես շատ կուզենայի, որ մեր երկրում վերջապես օրենսդիր, դատական իշխանությունները տարանջատվեն: Ակնհայտորեն, Հայաստանում դա շարունակում է խնդիր լինել, և մենք այդ միաձուլվածությունը տեսնում ենք, մեկը մյուսի վրա ճնշումներ գործադրելու պրակտիկան շարունակվում է: Այն, ինչ կարող էին անել օրենսդիր և գործադիր մարմինները, չեն արել:
Խոսքը դատաիրավական բարեփոխումների նախաձեռնության մասին է, խոսքն անցումային արդարադատության մասին այդքան խոսելու և չանելու մասին է, խոսքը վեթինգի մասին է: Այն գործառույթները, որոնք օրեսդիրի և գործադիրի տիրույթում են, չենք անում, բայց այլ ճանապարհներ ենք ման գալիս», – ասել է Թանդիլյանը: