Քաղաքացիները կկարողանան նկարել երթևեկության խախտումները և փոխանցել ոստիկանությանը․ նախագիծ|shantnews.am|

shantnews.am:  Ազգային ժողով ներկայացված նախագծով քաղաքացիներին հնարավորություն կտրվի ինքնուրույն տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և նկարահանածն առցանց ուղարկել ոստիկանությանը։ Նախագիծը ներկայացրած պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտնեց, որ փոխանցումն իրականացվելու է գաղտնի, և որևէ մեկը չի իմանալու, թե ով է իր խախտման մասին հայտնել ոստիկանությանը։

Գաբրիելյանը ասաց, որ հավելված է ստեղծվելու դրա համար, և ոստիկանությունը դրա միջոցով կարողանալու է հասկանալ, որ նկարվածը նոր է (հին չէ) և թե որտեղ է արվել նկարահանումը (GPS-ի միջոցով)։ Հավելվածի համար, ըստ Գաբրիելյանի, կծախսվի 30-50 մլն դրամ։

Նույն կերպ, ըստ պատգամավորի, հնարավոր կլինի նույն հավելվածի միջոցով վթարի կամ այլ դեպքում տեղեկացնել շտապօգնությանը։ Իսկ քաղաքապետարանը, ըստ նրա, նախատեսում է այդպիսի մեկ այլ հավելվածով իմանալ աղբի կուտակումների մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով