Օգոստոսի 26-ին, ժամը 10:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ծավ գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են թիվ N զորամասի 55 զինծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 25 և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 37 աշխատակից:
Կանխվել է հրդեհի տարածման վտանգը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:40-ին. սահմանվել է հերթապահություն:
Անհրաժեշտության դեպքում հրդեհաշիջման աշխատանքները կվերսկսվեն առավոտյան:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: