ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը Գագիկ Հարությունյանին հրավիրել է՝ պատասխանելու պատգամավորների հարցերին |news.am|

news.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել։ Այս մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ գրությունն արդեն ուղարկվել է Գագիկ Հարությունյանին, այս պահի դրությամբ պատասխան դեռ չկա. «Հույս ունեմ, որ պարոն Հարությունյանը չի մերժի գալ և բաց նիստում պատասխանել հանրային հնչեղություն ունեցող մի քանի հարցի։ Ոչ թե փակ նիստում, այլ բաց, որովհետեւ դատախազի հետ փակ հանդիպումը ցույց տվեց դրա անարդյունավետությունը, երբ մեկ օր հետո մամուլը հրապարակեց ամբողջ տեղեկատվությունը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով