Իսրայելի դեսպանը հեռանկարային է համարում բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ-ի հետ համագործակցությունը

Հայաստանում Իսրայելի դեսպան Էլիավ Բելոցերկովսկին հեռանկարային է համարում Հայաստանի և Իսրայելի բարձր տեխնալագիաների ընկերությունների միջև համագործակցությունը: Դեսպանը նման տեսակետ հայտնեց Երևանում Իսրայելի անկախության 71-րդ տարեդարձի կապակցության կազմակերպված ընդունելությանը լրագրողների հետ զրույցում:

«Համագործակցության մի շարք ոլորտներ կան: Իմ կարծիքով՝ առաջին համագործակցության ոլորտը գիտելիքի արդյունաբերության զարգացումն է, այլ բառով՝բարձր տեխնոլոգիաների ընկերությունների միջև համագործակցությունը,որ նրանք կիսվեն իրենց փորձով: Կարծում եմ, որ սա ամենահեռանկարայինն է ապագայի համար»,- ասաց դեսպանը:

Նա նշեց, որ համագործակցության պլաններ ունեն կրթության ոլորտում, որ խելացի հայ ուսանողները սովորեն Իսրայելում: Ծրագրեր ունեն նաև առողջապահության համագործակցության ոլորտում՝ հայ բժիշկներին վերապատրաստումների համար Իսրայել ուղարկելու: Դեսպանը շեշտեց, որ անհամբեր սպասում են դրանց իրագործմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով