Վազաշենում հանրային լսումները կայացել են |hetq.am|

hetq.am: Տավուշի մարզի Վազաշեն համայնքում ոսկի-բազմամետաղային հանքերևակման Կարմիր քարի, Ժանգոտ ձորի և Ադուլյարային մետասոմատիտների տեղամասերի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներն այսօր կայացել են։

Առավոտվանից թեեւ համայնքում հավաքված բնապահպանները փորձել են միջամտել եւ տապալել լսումները, ինչպես կատարվել էր նախորդ՝ փետրվարի 27-ին կայացած լսումների ժամանակ, բայց հանրային լսումների կայացման վերաբերյալ համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանը արձանագրություն է կազմել։ Այս մասին ասաց ակտիվիստ Նարեկ Վարդանյանը։

Ըստ բնապահպանի՝ համայնքի ղեկավարը լսումներին մասնակցելու համար հավաքել էր իր ծանոթներին, որպեսզի մասնակցություն ապահովեն, եւ համայնքի բոլոր մասնակիցները ներգրավված չէին։

«Լսումների իմաստը տեղեկատվության տարածումն էր, բայց այս անգամ եւս գյուղացիները պատշաճ չեն ծանուցվել»,- նշեց Նարեկ Վարդանյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով