Զարթոնքը գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար ունի |news.am|

news.am: Արմավիրի մարզի Զարթոնք համայնքն արդեն 5 օր է՝ ունի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին,  հայտնեց համայնքի բնակիչ Համլետ Աբովյանը: Գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարը 67-ամյա Էմիլ Եղիազարյանն է: Նշանակումը կատարվել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից:

«Ինքը մեզ կանչել է գյուղապետարան: Հանդիպել ենք շատ լավ մթնոլորտում, առայժմ լավ տպավորություն է ստեղծվել: Բայց դե մենակ լեզվով չի, գործով պիտի ապացուցի»,- ասաց համայնքի բնակիչը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով