Կյանքին վտանգ չի սպառնում. Ավանեսյանը՝ վաշտի կացարանում հրդեհից տուժածների առողջական վիճակի մասին |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակին:

«Բավարար է: Ինչպես գիտեք, այրվածքներով պացիենտները սովորաբար բավականին երկար բուժում են ստանում: Որոշ դեպքերում նաև վերականգնողական ընթացք, մի քանի վիրահատությունների շրջան ունենք: Այս պահին անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է, առաջիկայում էլ ինչ-որ անհրաժեշտ լինի նրանց առողջությունն ամբողջովին վերականգնելու համար, կիրականացվի»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը նշեց, որ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով