Քննարկվել են շրջակա միջավայրի ոլորտում օրենսդրական բարեփոխումները

Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։
Նիստի օրակարգում ընդգրկված է եղել 2 հարց։
Խորհուրդը նախ քննարկել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2022 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը հաստատելու վերաբերյալ հարցը։
 
Տեսչական մարմնի տարեկան գործունեության ծրագրի 12 միջոցառումից 10-ը կատարվել է, իսկ 2-ը ընթացքի մեջ են։
 
2022 թվականին Շրջակա միջավայրին հասցված վնասը գնահատվում է 2,229,199,273 ՀՀ դրամ։
 
Ապա անդրադարձ է կատարվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2022 թվականի 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների կատարողականի գնահատումները հաստատելու վերաբերյալ հարցին։
 
Նիստի ընթացքում նախարար Հակոբ Սիմիդյանի նախաձեռնությամբ օրակարգային հարցերից զատ քննարկվել են նաև շրջակա միջավայրի ոլորտում վերջին շրջանի օրենսդրական բարեփոխումները և նոր կարգավորումները, որոնք ենթադրում են տեսչական մարմնի առավել ներգրավվածություն և ծանրաբեռնվածության ավելացում։
 
Նախարարը մասնավորապես անդրադարձել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի դրույթների ապահովմանը և վերջին շրջանում առավել հաճախակի դարձած ահազանգերին՝ կապված օդի որակի հետ։
 
Նախարարը խնդրել է առավել խիստ լինել և տեսչական մարմնի ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել իրականացվող շինարարությունների ժամանակ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի դրույթների կիրարկման նկատմամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով