«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը հերթական ակցիան անցկացրեց Գյումրիում |armenpress.am|

armenpress.am: «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը հերթական ակցիան է անցկացրել Գյումրիում: Հունվարի 29-ին «Բևեռ»-ը երրորդ անգամ նախաձեռնեց «Շրջափակում` հանուն ապաշրջափակման» խորագրով հավաք: Սրանով, ըստ նախաձեռնողների, նպատակ ունեն ճնշում գործադրել ռուսական կողմի վրա՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը ապաշրջափակելու և փակված միջանցքի հարցը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելու համար: Ի տարբերություն նախորդ հավաքների՝ այս անգամ հավաքի մասնակիցները բավական քիչ էին ու  հավաքվել էին «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ՝ չշարժվելով դեպի ռազմաբազա:

Կոչերից ու ելույթներից  հետո նախաձեռնողները որոշեցին գնալ քննարկելու հետագա քայլերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով