Ով կփորձի մեզ վնասել, մենք կվնասենք նրան և նրանց, ովքեր կաջակցեն մեզ վնասողներին. Նեթանյահուն՝ Երուսաղեմում տեղի ունեցած հարձակումների մասին

Երուսաղեմի սինագոգի վրա տեղի ունեցած մահացու հարձակումից հետո Իսրայելի անվտանգության գրասենյակը որոշում է ընդունել ահաբեկիչների ընտանիքի անդամներին զրկելու բնակության և քաղաքացիության իրավունքից։ Այս մասին հայտնում է «The Jerusalem Post»-ը։ 

«Ով կփորձի մեզ վնասել, մենք կվնասենք նրան և նրանց, ովքեր կաջակցեն մեզ վնասողներին», – հանդիպման սկզբում ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Ահաբեկիչների ընտանիքի անդամներին բնակության և կամ քաղաքացիության իրավունքից զրկելու որոշումը կպահանջի օրենսդրության ընդունում, որի տեքստը նախատեսվում է քննարկել կիրակի օրը կայանալիք կառավարության նիստում:

Բացի դրանից՝ գրասենյակը որոշում է կայացրել ահաբեկիչների ընտանիքի անդամներին զրկել ազգային ապահովագրության նպաստներից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով