Իրանական նավթի դեմ ԱՄՆ պատժամիջոցները չեն կարող դրականորեն ազդել ճգնաժամի վրա․ Կատար |news.am|

Իրանական նավթի արտահանման հանդեպ պատժամիջոցներից ազատելը չերկարաձգելու մասին Վաշինգտոնի որոշումը վնաս է հասցնում այն երկրներին, որոնք հույսը դնում են այդ մատակարարումների վրա։ Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳ նախարար Մուհամմեդ Բին Աբդուլռահման Ալ Տանին՝ հատնում է Reuters-ը։

«Պատժամիջոցները պետք չէ երկարաձգել, քանի որ դրանք բացասական ազդեցություն են ունենում այն երկրների վրա, որոնք շահույթ են ստանում իրանական նավթից»,- հայտարարել է նա՝ հավելելով․ «Մենք չենք կարծում, որ միակողմանի պատժամիջոցները դրականորեն են ազդում ճգնաժամերի վրա, որոնք պետք է լուծվեն միայն երկխոսության եւ բանակցությունների ճանապարհով»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով