ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը Հայաստանում է․ նա հանդիպել է ԱԳ նախարարի տեղակալի հետ

Հունվարի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող խնդիրներ։

Նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն իր գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոլոմինան ժամանելու է Երևան, սակայն օրակարգի մասին տեղեկություններ չէին հաղորդվել։

Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ այս շաբաթ Կոլոմինան կայցելի նաև Ադրբեջան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով