Աբդոլլահիանն Անկարայում հանդիպել է Էրդողանի և Չավուշօղլուի հետ |1lurer.am|

1lurer.am: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թուրքիայում հանդիպել է իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ, քննարկել երկկողմ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր՝ հայտնում են իրանական լրատվամիջոցները:

Անկարայում Աբդոլլահիանը հայտարարել է. «Իրանի ու Թուրքիայի հարաբերությունները ճիշտ ուղու վրա են, և այսօր կարող ենք Թուրքիային նշել որպես Իրանի հետ ամենալավ հարաբերություններն ունեցող հարևաններից մեկի»:

Ավելի ուշ Իրանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Թուրքիայի ԱԳ նախարարը: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ահաբեկչությունը Սիրիայում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով