Տալլինն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության մեկնարկին. Էստոնիայի նախագահ

Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը անդրադարձել է Տալլինում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը ու նշել, որ «քննարկել են լարվածությունը Ղարաբաղի տարածաշրջանում»։ 

Ըստ նրա՝ զրուցակիցները համաձայնության են եկել, որ անհրաժեշտ է խաղաղ կարգավորում։ 

«Մենք բանակցային, համապարփակ ու կայուն խաղաղության կոչ ենք անում՝ միջազգային հանրության աջակցությամբ։ Էստոնիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության մեկնարկին»,- իր թվիթերյան էջում գրել է Ալար Կարիսը։

 

Լուսանկարը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով