Ամեն ինչ անելու ենք, որ ռուս խաղաղապահներն այստեղ երկարաժամկետ մնան․ Ռուբեն Վարդանյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Երևան-Ստեփանակերտ տեսակամուրջի ընթացքում պատասխանելով լրագրողի հարցին, թե իրեն գոհացնո՞ւմ է ռուս խաղաղապահ առաքելության գործունեությունը, թե ոչ, եւ ինչու։ 

Վարդանյանը նախ նշեց՝ ռուս խաղաղապահները սահմանափակ մանդատ ունեն, շատ քիչ քանակով են այստեղ գտնվում եւ ամեն ինչ պետք է անեն այս իրավիճակը փոխելու համար․
«Մեր անվտանգության հարցերից մեկն է՝ խաղաղապահների քանակն ավելացնելը, զենքն ուժեղացնելը, մանդատի հարցը, երկարաժամկետության հարցը, քանի որ անվտանգության հարցն ամենակարեւորն է արցախցիների համար։ Այն ինչ, որ կօգնի այդ հարցին, մենք անելու ենք։ Որ ռուս խաղաղապահը ստեղ իրան լավ զգա, որ զգա, որ ինքը ստեղ իսկապես մեծ դեր ա խաղում, որ զգա՝ մենք հայերով, հասկանալով իրանց դժվար իրավիճակը, ոչ թե իրանց դեմ ենք, այլ իրանց կողմն ենք կանգնած, որովհետեւ իրանք մեր կողքն են կանգնած։ Եւ վերջ տվեք ռուսներին թիրախավորումը էս իրավիճակում»։

Վարդանյանը նշեց՝ թիրախավորելով խաղաղապահներին, օգնում են ադրբեջանցիներին․
«Վերջացրեք էդ ամեն ինչը, վերջացրեք։ Ռուս խաղաղապահը ստեղ չլիներ, մենք չէինք լինի ստեղ ընդհանրապես, դու ինչի համար եք ուզում հարցը տալ, որ իրենց քննադատե՞նք, է՞դ եք ուզում, չեմ անելու էդ բանը ես, որովհետեւ ես հասկանում եմ՝ ինչի համար են իրենք էստեղ պետք։ Դրա համար էլի եմ ասում՝ ամեն ինչ անելու ենք, որ ռուս խաղաղապահները ստեղ մնան, երկարաժամկետ դառնան, ուժեղանան, մենք իրանց կողքը կանգնած լինենք»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով