Անվտանգության ոլորտում մենք ունենք ձախողումներ, մնացած ոլորտներում մենք ունենք հաջողություններ․ Փաշինյան

Ձախողում-հաջողությունները երկու մասից են բաղկացած․ անվտանգության ոլորտում մենք ունենք ձախողումներ, մնացած ոլորտներում մենք ունենք հաջողություններ։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե նոր «100 փաստ» չներկայացնելով՝ արդյո՞ք ինքն էլ է համակարծիք, որ իր պաշտոնավարման ընթացքում կորուստներն ավելի շատ են

Նրա խոսքով՝ այդ առումով 2022թ․-ին շատ են փաստերը․ «Ես խոսել եմ բյուջեի եկամտային մասի աճի մասին, աշխատավարձերի աճի մասին, աշխատատեղերի աճի մասին։ Այն լայնածավալ բարեփոխումները, որ տեղի են ունենում Զինված ուժերում, Ոստիկանությունում, ուսուցիչների աշխատավարձի աճ, երրորդ և յուրաքանաչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում օգնություն, ճանապարհների կառուցում, դպրոցների կառուցում, մանկապարտեզների կառուցում, բժշկական կենտրոնների կառուցում։ Ես մի փաստ հրապարակեցի ամանորյա ուղերձում, որ կարծում եմ՝ ինքնին հարյուրավոր փաստեր արժի, որ 2018 թ․-ի համեմատ 438.000-ով ավելի պետպատվեր ենք մատուցել առողջապահական ծառայությունում։ Առնվազն 300-350, նույնսիկ 400.000 մարդու մասին է խոսքը, ովքեր զրկված են եղել առողջապահական ծառայություններից»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով