Հայաստանում հիմնադրվում է նոր արբիտրաժային կենտրոն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում դատավորների ծանրաբեռնվածությունը էական խնդիր է և կառավարության օրակարգի առաջնային կարևորության հարցերից: Այս մասով իրականացվում են շարունակական բարեփոխումներ տարբեր ուղղություններով:

Այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ քայլեր են նախատեսում իրականացնել դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար:

«Դատավորների ծանրաբեռնվածությունը էական խնդիր է և մեր օրակարգի առաջնային կարևորության հարցերից: Այս մասով իրականացվում են շարունակական բարեփոխումներ տարբեր ուղղություններով: Նախ հարցին համապարփակ լուծում տալու համար աշխատում ենք դատարանների թվայնացման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա և՛ դատավարության կողմերին, և՛ դատարանին դատավարական փաստաթղթերը ներկայացնել առցանց, արդյունքում խնայել ժամանակ ու այլ նյութական ռեսուրսներ»,- ասաց Մինասյանը։

Նախարարը հայտնեց, որ աշխատանքներ են տարվում դատավորների թվակազմի ավելացման ուղղությամբ. 2021-2022 թթ. դատավորների 50-ից ավելի նոր հաստիքներ են ավելացվել։

Շարունակությունը՝ armenpress.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով