Infocom-ը, «Գիտուժ» նախաձեռնությունը և ISTC հիմնադրամը «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» դասընթացի շրջանակում հոկտեմբերի 17-ին կազմակերպել էին «Պաշտպանական գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ և ռազմարդյունաբերություն» թեմայով քննարկում։
Բանախոսներն էին՝
– «Գրանատուս Վենչուրս» վենչուրային ընկերության համահիմնադիր, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Մանուկ Հերգնյանը,
– Անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող «Դավարո» ընկերության տնօրեն Դավիթ Գալոյանը,
– ՀՀ ԳԱԱ Միքայել Տեր-Միքայելյանի անվան Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը։
– EarlyOne և Limetech ընկերությունների հիմնադիր, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանը։